ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ հունիսի 13-ին, այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ Նախագահի գրասենյակ եւ հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։

168.am–ն է գրում և նշում, որ հանդիպումը տեւել է 1 ժամից ավելի եւ անցել է տետ-ա-տետ ձեւաչափով։
Հայաստանի 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն էլ news.am–ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։


