▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ-ում խոսքի ազատությունն այլևս սահմանադրորեն երաշխավորված իրավունք չէ»․ Աննա Մկրտչյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Հայաստանում ազատ խոսքի իրավունքը սպանում են բոլոր հարթակներում։
Դատարանի դահլիճից մինչև փողոց, լրատվականներից մինչև քաղաքացիների անձնական սոց. հարթակներ։
Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին չի կարելի խոսել դատարանի դահլիճում անգամ։

Բացահայտ, հազարով դիտորդների աչքի առաջ։ Մեծաթիվ իրավապաշտպանների, փաստաբանների ներկայությունը, ներգրավումն անգամ չի զսպում, քանի որ պետք է ամեն գնով հասնել ստացված հրահանգի անառարկելի կատարմանը։
Հայաստանում խոսքի ազատությունն այլևս սահմանադրորեն երաշխավորված իրավունք չէ։

Խոսել Հայաստանում նշանակում է թիրախավորվել նիկոլական պատժիչ իրավապահների կողմից։

Խոսել Հայաստանում նշանակում է մեծացնել հավանականությունը, որ դառնալու ես քաղաքական բանտարկյալ»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին