▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ ՊՆ-ն թաքցնում է Ադրբեջանի հանցանքները, իսկ զինվորներին հրահանգված է լռել»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի զինված ուժերը ամբողջ տարվա ընթացքում բազմաթիվ անգամներ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, այդ թվում' նախորդ ձմռանը, երբ հատկապես Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և մյուս գյուղերի վրա անընդհատ կրակում էին ադրբեջանցիները, թիրախավորում նաև գյուղացիների տները։
Չնայած ադրբեջանական կողմի սադրանքներին ու մշտական կրակոցներին, Հայաստանի կառավարությունը մշտապես խոսում է խաղաղության մասին, որը փաստացի գոյություն չունի։
Ժողովուրդն էլ անկեղծորեն ուզում է հավատալ քաղցր ստին, քանի որ վախենում է ևս մեկ պատերազմից' հույս ունենալով, թե շաքար ասելով, բերանը կքաղցրանա։
Հետևաբար, այն լուրերը, թե ադրբեջանցի զինվորները երեկ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ, կարող է լիովին համապատասխանել իրականությանը, մանավանդ որ թշնամու կրակոցները սահմանին երբեք չեն դադարել, պարզապես ՀՀ ՊՆ-ն հետևողականորեն թաքցնում է Ադրբեջանի հանցանքները, իսկ զինվորներին հրահանգված է լռել թշնամու կրակոցների մասին»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին