▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ղեկավարի կողմից այս արտահայտությունն առաջին անգամ է հնչում. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Կարծում եմ այսօր առաջին անգամ Հայաստանի Զինված ուժերի պաշտոնական միջոցառման ժամանակ Հայաստանի ղեկավարի կողմից օգտագործվեց «Տիկնայք եւ պարոնայք սպաներ» արտահայտությունը:

 

Համոզված եմ՝ հեռու չէ այն օրը, երբ կհնչի նաեւ «Տիկնայք եւ պարոնայք գեներալներ» արտահայտությունը:

Ինչպես կանանց դերը բացառիկ էր 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության ժամանակ, նույնպես եւ կանայք բացառիկ դերակատարում պիտի ունենան երջանիկ, ազատ ու հզոր Հայաստանի կերտման գործում՝ զինված ուժերից մինչեւ արդյունաբերություն, անկախ դատական համակարգից մինչեւ պետական կառավարում:

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել և ելույթ է ունեցել ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական միջոցառմանը։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին