▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախն անորոշության մեջ է

Հայաստանի ղեկավարության կողմից պարտության վերջնագիրը ստորագրելուց հետո Արցախը հայտնվել է անորոշության հորձանուտում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Սենոր Հասրաթյանը:

«Չնայած մարտական գործողությունների պատճառով ժամանակավորապես իրենց մշտական բնակության վայրերը թողած արցախցիներն աստիճանաբար վերադառնում են հայրենի օջախներ, բայցևայնպես, շատերի մոտ իշխողը հուսահատությունն է և իր հարկի ներքո ապրելու թերահավատությունը: Առավել ծանր է այն մարդկանց վիճակը, որոնց տներն ու տարիներով վաստակած սեփականությունը գտնվում են թշնամական ուժերի վերահսկողության տակ:

Նկատելի է նաև Արցախի ներքին ու արտաքին ճանապահային ենթակառուցվածքների ուղղությամբ ադրբեջանական գրոհայինների կողմից իրականցվող սադրանքների աճը, որն օրինաչափորեն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդկանց, առանց այդ էլ՝ ծանր հոգեվիճակի վրա: Այս ամենին գումարվում է հանրապետությունում տիրող փաստացի անիշխանությունը, որի պայմաններում հայ բնակչությունն օրեցօր կորցնում է ապագայի հանդեպ լավատեսությունը: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիները որքանով սակավ, այնքանով դժվար են:

Շարքային քաղաքացու գլխավոր հույսն այսօրվա դրությամբ ոչ թե հայրենական իշխանությունն է, այլ որքան էլ տարօրինակ թվա՝ ռուս զինվորը: Իսկ սա արդեն ողբերգություն է... Ողբերգություն է ոչ թե նրա համար, որ արցախահայությունը չի վստահում իր ավանդական դաշնակցին, այլև հատկապես այն պատճառով, որ այսօր նա ունի իր առաքելությունը չգիտակցող անկարող իշխանություն»,-գրել է Հասրաթյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին