▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ական գյուղապետի մեքենան այրել են.«Ժողովուրդ»

Փետրվարի 17-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում: «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նշված օրն այրել են Փարաքար համայնքի ղեկավար, հանրապետական Սամվել Վարդանյանի անձնական ավտոմեքենան:

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի ուշ երեկոյան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքարի գյուղապետ Սամվել Վարդանյանը պատմեց, որ մեքենան որեւէ  տեխնիկական խնդիր չի ունեցել. «Տանն էինք, որդիս պետք է գնար օդանավակայան, դստերս եւ քրոջս աղջկան օդանավակայանում դիմավորեր: Մեկ էլ հարեւանս մեզ ձայն տվեց, թե մեքենայից կրակ է դուրս գալիս: Դուրս եկանք մեր տան բակ, տեսանք բոց ու ծուխ է, եւ մեքենան այրվում է: Դե, հանգցրինք կրակը ու հետ եկանք տուն»:

Ըստ համայնքի ղեկավար Վարդանյանի՝ մեքենան չէր կարող անսարքությունից այդ կերպ այրվել. «Սա մեկի ձեռքի գործն է, ինչ-որ մեկը ցանկացել է ինձ ինչ-որ ձեւով վատություն անել: Ճիշտ է՝ ես ծառայողական մեքենայով եմ օրվա ընթացքում շրջում, բայց մեր մեքենան որեւէ խնդիր չի ունեցել, եւ իմ անձի հետ կապված որեւէ արտառոց բան չեմ նկատել»:

Իսկ թե ով է կանգնած մեքենան այրելու հետեւում, Վարդանյանը դժվարացավ որեւէ մեկին մեղադրել կատարվածում. «Նստած մտածում եմ՝ ում եմ այնպիսի բան ասել կամ վիրավորել, որ նման հաշվեհարդար տեսնեն, բայց որեւէ մեկին չեմ կասկածում: Չկա այդ մեկը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին