▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ականների կազմակերպած համերգն ավարտվել է հրդեհով. galatv.am

galatv.am-ը գրում է, որ կայքի ունեցած տեղեկություններով,  հրդեհ է բռնկվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԳԱԼԱ-ի աղբյուրների փոխանցմամբ, հրդեհը առաջացել է երկրորդ հարկում գտնվող դիմահարդարման սրահում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Մարդկանց տարհանել են համալիրից: Դեպքի վայրում են գտնվում ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ուսանողների միջազգային օրվա առթիվ կազմակերպվել էր տոնական համերգ: ԳԱԼԱ-ի ունեցած տեղեկություններով, համերգի կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է եղել՝ Կարեն Ավագյանի գլխավորությամբ: Ուսանողների միջազգային տոնի առթիվ կազմակերպված համերգին ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սա առաջին դեպքը չէ, երբ Կարեն Ավագյանի կազմակերպած համերգները մեղմ ասած տխուր ավարտ են ունենում.  օրինակ` մեթան գազով լիցքավորված փուչիկների հայտնի պատմությունը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին