Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, նշել է.
«Չեմ կարծում, որ բացի «Ելք»-ից՝ խորհրդարանում կա խմբակցություն, որ ցանկանում է գնալ ինքնալուծարման: Իսկ երկրորդ տարբերակը, որ եթե Փաշինյանը գնում է հրաժարականի, ինչի իրավունքն ինքն ունի, ըստ Սահմանադրության, դա բացառապես իր իրավունքն է, դրանից հետո կքննարկենք, կտեսնենք»,- ասել է Շարմազանովը:
Իսկ հարցին՝ իսկ ՀՀԿ-ն կարո՞ղ է վարչապետի հրաժարականից հետո իր թեկնածուին առաջադրել, Շարմազանովը պատասխանել է, որ իրենք ինքնանպատակ թեկնածու չեն առաջադրելու՝ խուսափելու համար ԱԺ լուծարումից: