▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին․ ԱՆ

Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, ևավելի քան 26 կլինիկական հետազոտությունէ ընթանում ամբողջ աշխարհում։Հիդրօքսիքլորոքվինի կիրառման70տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որպրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։

Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին, այդ թվում ծանր դեպքերում։ Այն չի նշանակվում ասիմպտոմատիկ կամ թեթև ընթացքի դեպքում (առանց շնչառության խանգարման) և տնային պայմաններում մշտադիտարկվող պացիենտներին։ Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) կիրառվում է միայն հիվանդանոցային պայմաններում, եթե չկան հակացուցումներ։

Բուժումը սկսելուց առաջ և ամեն օր կատարվում էէլեկտրասրտագրություն։ Հատուկ մշտադիտարկում է իրականացվում շաքարային դիաբետով պացիենտների նկատմամբ՝գլյուկոզայի որոշում ամեն օր։ Վերահսկվում էկենսաքիմիական(ներառյալ կալիում հիպոկալեմիայի պարագայում) հետազոտությունը` ըստ ուղեկցող հիվանդության։ Ըստ գործող ուղեցույցի՝ստուգվում է դեղի փոխազդեցությունը: Նաև դեղը զգուշությամբ էնշանակվում երիկամային անբավարարության դեպքում․ որոշումը կայացվում է կոնսիլիումի արդյունքում։

Կորոնավիրուսային հիվանդության բուժման ողջ ընթացքում գրանցվել է մեկ առիթմիայի դեպք, պրեպարատն ամիջապես դադարեցվել է։Դեղի արդյունավետության տվյալները COVID-19-ի բուժման առումովդեռևս ամփոփված չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին