Հիմա, որ Պուտինը ասեց դրամային սպեկուլյանտները կարգին տղերք են, Հայաստանու՞մ էլ է այդ չափորոշիչը օգտագործվելու, թե՞ մենք ամեն դեպքում բռնելու ենք պատժենք։
Երեկ մի պահ, երբ դրամի հետ կապված խուճապը հասավ առավելագույնի, անգամ ես իմ էջում՝ փրկենք դրամը կարգախոսը օգտագործեցի։ Ամեն դեպքում, ինձ համար իրավիճակը արդեն դուրս էր եկել բացատրելիի և անբացատրելիի բոլոր սահմաններից։Ինչևէ, գիշերային մի շարք քննարկումներից հետո, առավոտյան պատկերը փոխվեց և դրամի կուրսը սկսեց դոլարի համեմատ կայունանալ՝ ուղղակի նույն արհեստական տեմպերով, որով և արժեզրկվում էր վերջին օրերի ընթացքում։ Այս իրավիճակում սակայն՝ խանութներում ապրանքների գները մնացին անփոփոխ, այսինքն թանկացված գնապիտակներով։ Այսօր արդեն խանութի տերերը ասում էին, որ երեկ գրանցվել է պարենային ապրանքների աննախադեպ սպառում, իսկ այսօր ամեն ինչ ավելի հանդարտ է, բայց առաքիչները չեն շտապում գները փոփոխել, շատերը անգամ ապրանք չեն առաքում։ Միջին չափի շրջանառություն ունեցող խանութներից շատերը այսօր նաև խուսափում են որևէ բան վաճառել՝ համոզված լինելով, որ վաղը վաճառված ապրանքը գնելու են թանկ գներով։ Թե ինչ կլինի օրվա վերջում ինչ-որ տեղ կախված է նաև դոլարի վերջնական կուրսից։ Մոտենում է Ամանորը և ապրանք սպառողները ստիպված են իրականացնել վաճառք՝ թե ինչ գներով, կպարզեք արդեն մի քանի օրից։
Այսօր դրամային խուճապը հանդարտվել է, չնայած որ բանկերը շարունակում են զգուշավոր քաղաքականություն վարել։ Եթե ԿԲ-և և փոխկապակցված մարմինները կարողանան վերահսկել իրավիճակը, ապա տնտեսությունը կվերադառնա իր սահուն ընթացքին, հակառակ ցանկացած դրսևորում ոչ միայն կխորացնի քաոսային վիճակը, այլև բացարձակապես կապակայունացնի իրավիճակը։ Հիմա գերխնդիր է թեկուզ մի քանի օր պահել այս պահին առկա կուրսը:
Հիմա գերխնդիր է թեկուզ մի քանի օր պահել այս պահին առկա կուրսը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet