ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Այսօր շփվեցի ԱԺ-ի մոտ եկած , ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների հետ: Համացանցում ամեն կայք մի վերնագիր է դրել: Մեկը, որ այցելություն ապահովի, մյուսը իրեն բնորոշ մի վատ բան որ ներարկի, մյուսը, որ իր ֆեյքերը տարածելու թեմա ունենան, հազվադեպ նաև դրական բան:
Իսկ իրականությունն այն է, որ մարդիկ հանդիպումից հետո տուն գնացին` մի մասը բավարարված, մի մասը հույսով, մի մասը սպասելիքով: Որոշների հետ արդեն իսկ կապ է հաստատել իմ գրասենյակը և անհատապես լուծում է փորձում գտնել:
Իսկ որպեսզի ընդհանուր առմամբ պարզ լինի, թե ինչ մթնոլորտում ավարտվեց մեր զրույցը, բավական է դիտել այս կարճ տեսանյութը»: