▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա մի փոքրիկ «սպռավոչկա» վարորդների համար. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վարորդներին չեք ասում օրենքի փոփոխության մասին, որ տոնածառային տրամադրությունները չփչանա՞ն

Եւ այսպես, մի քանի օր առաջ խորհրդարանական մեծամասնությունը ընդունեց «Ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման» օրենքի նախագիծը։ Բալային համակարգի սպասվող «բոլոլային» դեռ հանգամանալից կանդրադառնամ։
Իսկ հիմա մի փոքրիկ «սպռավոչկա» վարորդների համար, որ հանկարծ էս նախատոնական ֆոնին անակնկալի չգան ու խելոք գնան վարչական դատարան։
Եւ այսպես, եթե պետավտոտեսուչը ձեզ տուգանում է, ասենք, 2 հազար դրամ, բայց դուք վստահ եք, որ այդ օրինախախտումը չեք կատարել, բողոքարկելու եւ վարչական դատարան դիմելուց առաջ խորը շունչ քաշեք։ Որովհետեւ, եթե նախկինում վարորդները վարչական մարմնի որոշումների բողոքների մասով պետական տուրքից ազատված էին, հիմա վարչական դատարան դիմելու եւ բողոքարկելու համար պիտի վճարեն 4 հազար դրամ։ Անգամ, եթե ձեզ տուգանել են հազար դրամ, բայց դուք պետավտոտեսուչի գրած ակտը ուզում եք բողոքարկել, պետք է վճարեք 4 հազար դրամ։

Ահա էսպես, հպարտ եւ աննկուն իմ հայրենակիցներ։
Եւ ուրեմն, ինչպես ասվում է դասական գրականության մեջ՝ հանգիստ նստեք տեղներդ ու խելոք վճարեք պետավտոտետուչի գրած ակտը։

Հուսով եմ, որեւէ մեկի ամանորյա մաժորը չհարամեցի»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին