▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի գրառումը․

«Փաստորեն Արցախի հաշվին Ռուսաստանն Ադրբեջանի լոյալությունն է գնում:
Հարցը պետք է հստակ դրվի, Ռուսաստանն իր պարտականություններն Արցախում կատարելու է, թե ոչ:
Այստեղ երկու տարբերակ կա,
- կամ Հայաստանի ներկա իշխանություններն ու Ռուսաստանը համաձայնեցված են գործում ու ունեն պայմանավորվածություն, որ Արցախը փուլ առ փուլ հանձնում են, ինչն ամենահավանականն է,
- կամ Ռուսաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ են պայմանավորվում, առանց Հայաստանի, այս դեպքում պետք է հասկանանք, որ Հայաստանն էլ է հանձնվելու՝ փուլ առ փուլ, ավելի երկար ժամանակահատվածում ու ավելի թանկ գնով:
Հիմա որոշվելու է մեր հետագա վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Այս պահին այս հարցն է պետք ճշտել, հետագա անելիքներն ու չանելիքները հասկանալու համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին