▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմարություն, թե՞ քաղաքական պարտականություն».Մոլդովայում ուսումնասիրում են իրենց իրավաբանի հակայկական հայտարարությունը

Հայաստանի խորհրդարանում  հակահայկական սկանդալային ելույթ ունեցած Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն բարեհաջող կերպով վերադարձել է Քիշնև: Այս մասին գրում է regnum.ru-ն: 
Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Կորմանը հայտարարել է, որ Հայաստանում կայացած միջազգային համաժողովի ժամանակ փաստաբանի հայտարարության  գնահատականը մոտ ժամանակներս կտա Մոլդովայի արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովը: 
Իսկ Մոլդովայի ԱԳՆ ղեկավար Նատալյա Հերմանը հույս է հայտնել, որ Գրիգորիուի հայտարարությունը  բացասաբար չի ազդի Քիշինև - Երևան հարաբերությունների վրա: Նա մասնավորապես նշել է .«Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես կվերլուծենք իրավիճակը և ինչ քայլեր կձեռնարկենք առաջիկայում»: Հերմանն ընդգծել է, որ թեման կքննարկվի  ՀՀ նախագահի՝ հաջորդ շաբաթ նախատեսված, Քիշինև այցի ժամանակ:
Մարիան Լուպուն՝ Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության ղեկավարն էլ չի բացառել մարդկային հիմարության գործոնը :Նա հայտարարել է.«Ես չեմ բացառի այն երևույթը, որ կոչվում է մարդկային հիմարություն, եթե իհարկե  պարզվի, որ խոսքը չի գնում ավելի սարսափելի բանի ՝բեմադրված քաղաքական ակցիայի մասին»,- հայտարարել է Լուպուն:
Գրիգորիուն էլ իր հերթին հայտարարել է, որ մոտ օրերս Քիշնևում, մամլո ասուլիսի ժամանակ կբարձրաձայնի իր տեսակետը: Ընդ որում, Քիշնևը պաշտոնապես հերքել է ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկությունը, թե Մոլդովայի խորհրդարանական փաստաբանին Երևանում սպառնացել են հաշվեհարդար տեսնել իր՝ ադրբեջանամետ հայտարարությունից հետո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին