Ֆրանսիայի Լիլ քաղաքում երեկ տեղի հայ-համայնքի, Արարատ միության և այստեղ ապրող բազմաթիվ հայ երիտասարդների ջանքերով' Հայոց Եղեռնի 100 ամյակի առթիվ տեղադրված խաչքարի մոտ կայացել է հիշատակի արարողություն՝ նվիրված Մեծանուն Շառլ Ազնավուրին։
Հնչել են ն հիշատակի խոսքեր,ելույթներ, կատարվել է մոմավառություն։
Այնուհետև խաչքարի անմիջապես հարեվանությամբ գտնվող Սուրբ Jean Bosco եկեղեցում տաղանդաշատ հայորդի և Ազնավուրի մեծ երկրպագու՝ 16-ամյա Հակոբ Ղասաբյանի կատարմամբ տեղի է ունեցել հիշատակի համերգ՝ Շառլ Ազնավուրի երգերի ներկայացմամբ։