Այսօր Սուրբ Ծնունդ է. հիշել ենք, որ քրիստոնյա ենք, այն էլ պետականորեն առաջին քրիստոնյա ազգը աշխարհում: Ս Պատարագի ենք գնում, Ջրօրհնեքի ենք մասնակցում, օրհնված ջրի համար կենաց մահու կռիվ ենք անում, որ տուն տանենք ամենայն ջերմեռանդությամբ և այլն և այլն ... Սակայն օրինակ ԱՄՆ-ում Սան Ֆրնցիսկո քաղաքը բառացի նշանակում է Սուրբ Ֆրանցիսկոսի քաղաք /ի պատիվ Ս Ֆրանցիսկոս Ասիզացու/, Ֆրանսիայում Սեն Ժերմենը նշանակում է Սուբ Հերոնիմոսի քաղաք, Բրազիլիայում Սան Պաուլո քաղաքը` Սուրբ Պողոսի քաղաք .... հիմա գանք մեր հազարյոթհարյուրամյա քրիստոնյա Հայաստան. ոչ մի որևէ հայտնի սրբի անունով քաղաք չունենք. իհարկե հրապարակ ունենք` Գյումրիում` Ս Վարդանանց պատվին Վարդանանց հրապարակը արձանախմբով, բայց դե առաջին քրիստոնյա ազգի համար մի քիչ քիչ է չէ ... կամ այսօրվա Սուրբ Ծննդյան շարականները քանիսը գիտեն անգիր, կամ կկարողանան երգել հասարակ քաղաքացիներից .... չասեմ, հասկացաք .... առիթ ունեցել եմ շատ անգամներ Սուրբ Ծնունդը արտասահմանում դիմավորելու. մեծից փոքր Ս Ծննդյան երգերը անգիր գիտեն, դնում են ֆիլմերի նույնիսկ մուլտֆիլմերի մեջ ու այդպես իրենց քրիստոնեական ինքնությունը հաստատում, ամրացնում ու տարածում. ու թեև իրենց մոտ երկրի ղեկավարը ներկա չի լինում Ս Ծննդյան Պատարագին, սակայն ժողովուրդը գոնե գիտի ինչ ասել է լինել քրիստոնյա` ավելի բարի է, մարդկային ու քիչ բամբասկոտ ...