▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիշո՞ւմ ես, որդի՛ս, մի քանի տարի առաջ մենք այսպես էինք տոնում այս օրը, իսկ հիմա... Կարին Տոնոյան

«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշո՞ւմ ես, որդի՛ս, մի քանի տարի առաջ մենք այսպես էինք տոնում այս օրը......... իսկ հիմա......

ՀՈՒՆՎԱՐԻ 28- ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԱՆՊԱՐՏ ՈԳՈՒ ՈՒ ԱՊԱԳԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԽՈՍՏՄԱՆ ՕՐ

Ես այդ օրը ժամը 13.00 կլինեմ Եռաբլուրում: Ո՛չ, չեմ շնորհավորի, դեռ չեմ շնորհավորի, միայն անձայն կշշնջամ շիրիմիդ, որ զինվորագրվում եմ հայոց բանակին, որպես որդեկորույս մայրերի գնդի շարքային զինվոր և կերդվեմ վերադարձնել Հայոց բանակի հպարտություն ու արժանապատվությունը.....

Հետո բոլորիդ՝ 5000+ զավակներիս վրեժի կրակը աչքերումս կքայլեմ դեպի Հանրապետության հրապարակ ու կմիանամ հայոց նոր զորակոչին, ու թող որևէ մեկը հանդգնի այլախեղել այդ օրվա իմաստը: Ես, եղբայրդ, կինդ, զավակներդ և քո կառուցած «Հայ ասպետ» դպրոցի ողջ անձնակազմը.....

Կգամ կանգնելու ամեն հայի կողքին, որ իր հոգում հայրենիք ու Հայաստան ունի.....

ՍՐԲԱՑԱԾ ՇԻՐԻՄՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՆՈՐ ԲԱՆԱԿ, ՆՈՐ ԿՅԱՆՔ ՈՒ ՆՈՐ ԱՊԱԳԱ:

ԴԻՄՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ ՀԱՅ ԱՍՊԵՏՆԵՐԻՆ, ԲՈԼՈՐ- ԲՈԼՈՐԻՆ, ԵԿԵՔ ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին