▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիվանդներին «պաս» են տալիս իրար. Նաիրա Զոհրաբյանը` առողջապահության նախարարին

 

 

 

Armlur.am-ը գրում է.Պետպատվերների համակարգը ձախողված է, չի գործում: Այսօր ԱԺ-ում դիմելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին, այս մասին նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: «Մենք ստանում ենք հազարավոր նամակներ, երբ իրենք պետպատվերը ստացել են, գնում են հիվանդանոց, ասում են պետպատվերը պրծել է: Հեղափոխական լուծում է պահանջում: Ձեր ոլորտում այնքան խնդիրներ կան, որ եթե ես թվարկեմ, մենք այսօր այստեղից դուրս չենք գա», – նշեց նա, և նկարագրեց, թե ինչպես են հիվանդներին «պաս» տալիս իրար: Ի պատասխան առողջապահության նախարարը նշեց, որ եթե անհրաժեշտություն կա, ապա նաև տատիկներին պետք է մերժել, քանի որ այդքան հնարավորություն չկա: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին