▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հնարավոր է, որ Փաշինյան Նիկոլի վրա շների հարձակումը կազմակերպված է եղել». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հնարավոր է, որ Փաշինյան Նիկոլի վրա շների հարձակումը կազմակերպված է եղել:
2023թ փետրվարի 14-ին Գյումրու քաղաքապետ Սամսոնյան Վարդգեսը սենսացիոն հայտարարություն արեց, ըստ որի, «գյումրեցիներն իրենց բոլոր շներին դեմքով ճանաչում են»:
Այսօր, ըստ մամուլի հրապարակումների, Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են Փաշինյան Նիկոլի և վերջինիս թիկնապահների վրա, որոնք խուճապահար փախել են։
Փաստերի պարզ համադրության արդյունքում կստացվի, որ Գյումրու քաղաքապետը, գոնե` դեմքով, գիտի, թե որ շներն են հարձակվել Փաշինյան Նիկոլի վրա: Մինչ այս ժամը և ոչ մի շուն չի ձերբակալվել: Դա նշանակում է, որ Գյումրու քաղաքապետը լռում է:
Գիտի, սակայն լռում է:
Արդյո՞ք Փաշինյան Նիկոլի վրա շների հարձակումն ուղղորդված է Գյումրու քաղաքապետի կողմից, թե՞ շներն անձնական նախաձեռնություն են ցուցաբերել:
Հետևեք իրադարձությունների զարգացմանը և իրազեկված եղեք»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին