▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավո՞ր է արդյոք բանանը Էբոլայի վիրուսակիր լինի

 

Վերջերս լայն հնչեղություն է ձեռքբերած Էբոլա վիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դասվել է ամենավտանգավոր հիվիանդությունների թվին՝ դառնալով հանրային առողջապահության գլխավոր ու ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը։«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ինչպես նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ (հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն) օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ինչպես բոլոր երկրները, այնպես էլ հայկական երկու հանրապետությունները պետք է բոլոր ուժերն ու հնարավորությունները կենտրոնացնեն այդ հիվանդության դեմ պայքարելու, ինչպես նաև ավելի ճկուն ու լիարժեք արձագանքման համակարգ ունենալու համար։
«Էբոլայի նախնական ախտանշանները շատ նման են գրիպին՝ ջերմությոն, հազ, թուլություն։ Այդ առումով ներկայումս շատ է կարևորվում բուժանձնակազմերի զգոնությունը և այս հիվանդության մասին լիարժեք գիտելիքների տիրապետումը։ Նրանք նախևառաջ պետք է տեղեկանան արդյոք հիվանդը բացակայել է հանրապետությունից, որտեղ է գտնվել, ինչպիսի ախտանշաններ ունի։ Հանրության լայն խավերի շրջանում տեղեկացվածության ապահովումը նույնպես նպաստում է Էբոլայի դեմ արդյունավետ պայքարելու համար։
Ի ուրախություն մեզ ՀՀ-ում և Արցախում ձևավորված են Էբոլայի դեմ պայքարի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կադրային ռեսուրսներ , լաբորատորիա, արագ արձագանքման խմբեր, անհատական պաշտպանիչ արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և այլն։ Այսօր արդեն տրամադրվել է մեթոդագործնական օգնություն՝ Էբոլայի առանձնահատկությունների, կանխարգելման, բուժման, մեկուսացման մասին։Կարծում եմ, որ այդ ամենի արդյունքում, այս նոր մարտահրավերի դեմ պայքարելու կայուն համակարգ ունենք»,- ասաց Լ. Թորոսյանը։
Ըստ զրուցակցի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այն պետությունները, որոնք չունեն վարակի աղբյուրներ՝ չղջիկների, կապիկների համապատասխան տեսակներ, սակայն վարակի աղբյուրը կարող է բերովի լինել՝ մարդկանց միջոցով, հրահանգավորված է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել Էբոլայի ներթափանցման կանխարգելման ուղղությամբ։ Այդ պատճառով, դեռևս օգոստոսից, նախ արգելվել է կենդանիների ներկրումը Հայաստան, երկրորդ հերթին՝ սահմանակետերում և օդանավակայանում խստացվել է հսկողությունը, տեղադրվել են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս 2 մետր հեռավորությունից ախտորոշել տվյալ անձնավորությունը ջերմաստիճան ունի թե ոչ։ Այնուհետև լրացվում են հասցեական քարտեր, թե որտեղից է գալիս տվյալ անձնավորությունը, որտեղ է հանգրվանելու։
«Աշխատանքներ ենք տանում նաև այն գերատեսչությունների և կազմակերպոությունների հետ, որոնք ընդունում են օտարերկյա անձանց, որպեսզի բացառվեն վիրուսի հավանական աղբյուրի ներթափանցման ինչպես տեղական, այնպես էլ արտաքին հնարավորությունները»,-ասաց ոլորտի պատասխանատուն՝ հավելելով, որ վերը նշված չղջիկների տեսակները Արցախում և Հայաստանում, ինչպես նաև հարակից տարածքներում չկան: Անդրադառնալով բնակչության շրջանում շրջանառվող լուրերին, թե Էբոլայի վարակի աղբյուր կարող է հանդիսնալ նաև աֆրիկյան երկրներից մեր հանրապետություն ներկվող բանանը, Լ. Թորոսյանը բացառեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ ներմուծումից առաջ նախ իրականացվում է համապատասխան հսկողություն և ստուգում, որից հետո թույլատրվում է անհրաժեշտ խմբաքանակի մուտքը երկիր: Բացի այդ, Թորոսյանի հավաստմամբ, մրգատեսակը գտնվում է նաև ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո։
Artsakhpress.am

Վերջերս լայն հնչեղություն է ձեռքբերած Էբոլա վիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դասվել է ամենավտանգավոր հիվիանդությունների թվին՝ դառնալով հանրային առողջապահության գլխավոր ու ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ինչպես նշեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ (հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն) օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը, ինչպես բոլոր երկրները, այնպես էլ հայկական երկու հանրապետությունները պետք է բոլոր ուժերն ու հնարավորությունները կենտրոնացնեն այդ հիվանդության դեմ պայքարելու, ինչպես նաև ավելի ճկուն ու լիարժեք արձագանքման համակարգ ունենալու համար։

«Էբոլայի նախնական ախտանշանները շատ նման են գրիպին՝ ջերմությոն, հազ, թուլություն։ Այդ առումով ներկայումս շատ է կարևորվում բուժանձնակազմերի զգոնությունը և այս հիվանդության մասին լիարժեք գիտելիքների տիրապետումը։ Նրանք նախևառաջ պետք է տեղեկանան արդյոք հիվանդը բացակայել է հանրապետությունից, որտեղ է գտնվել, ինչպիսի ախտանշաններ ունի։ Հանրության լայն խավերի շրջանում տեղեկացվածության ապահովումը նույնպես նպաստում է Էբոլայի դեմ արդյունավետ պայքարելու համար։

Ի ուրախություն մեզ ՀՀ-ում և Արցախում ձևավորված են Էբոլայի դեմ պայքարի անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կադրային ռեսուրսներ , լաբորատորիա, արագ արձագանքման խմբեր, անհատական պաշտպանիչ արտահագուստներ, ախտահանիչ նյութեր և այլն։ Այսօր արդեն տրամադրվել է մեթոդագործնական օգնություն՝ Էբոլայի առանձնահատկությունների, կանխարգելման, բուժման, մեկուսացման մասին։Կարծում եմ, որ այդ ամենի արդյունքում, այս նոր մարտահրավերի դեմ պայքարելու կայուն համակարգ ունենք»,- ասաց Լ. Թորոսյանը։

Ըստ զրուցակցի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այն պետությունները, որոնք չունեն վարակի աղբյուրներ՝ չղջիկների, կապիկների համապատասխան տեսակներ, սակայն վարակի աղբյուրը կարող է բերովի լինել՝ մարդկանց միջոցով, հրահանգավորված է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել Էբոլայի ներթափանցման կանխարգելման ուղղությամբ։ Այդ պատճառով, դեռևս օգոստոսից, նախ արգելվել է կենդանիների ներկրումը Հայաստան, երկրորդ հերթին՝ սահմանակետերում և օդանավակայանում խստացվել է հսկողությունը, տեղադրվել են ջերմացույցեր, որոնք հնարավորություն են տալիս 2 մետր հեռավորությունից ախտորոշել տվյալ անձնավորությունը ջերմաստիճան ունի թե ոչ։ Այնուհետև լրացվում են հասցեական քարտեր, թե որտեղից է գալիս տվյալ անձնավորությունը, որտեղ է հանգրվանելու։

«Աշխատանքներ ենք տանում նաև այն գերատեսչությունների և կազմակերպոությունների հետ, որոնք ընդունում են օտարերկյա անձանց, որպեսզի բացառվեն վիրուսի հավանական աղբյուրի ներթափանցման ինչպես տեղական, այնպես էլ արտաքին հնարավորությունները»,-ասաց ոլորտի պատասխանատուն՝ հավելելով, որ վերը նշված չղջիկների տեսակները Արցախում և Հայաստանում, ինչպես նաև հարակից տարածքներում չկան: Անդրադառնալով բնակչության շրջանում շրջանառվող լուրերին, թե Էբոլայի վարակի աղբյուր կարող է հանդիսնալ նաև աֆրիկյան երկրներից մեր հանրապետություն ներկվող բանանը, Լ. Թորոսյանը բացառեց այդ հնարավորությունը՝ նշելով, որ ներմուծումից առաջ նախ իրականացվում է համապատասխան հսկողություն և ստուգում, որից հետո թույլատրվում է անհրաժեշտ խմբաքանակի մուտքը երկիր: Բացի այդ, Թորոսյանի հավաստմամբ, մրգատեսակը գտնվում է նաև ՀՀ Սննդի անվտանգության պետական ծառայության վերահսկողության ներքո։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին