«Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պատգամավորի խոսքով՝ հնարավոր է, որ գլխավոր դատախազը միջնորդի խորհրդարան, որպեսզի Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկեն։
«Մենք պատրաստ ենք նաև նրան, որ կարող է ԲՀԿ բոլոր պատգամավորներին անձեռնխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնեն։ Քանի որ այս իշխանությունը կարող է բոլորիս նկատմամբ սյուրռեալիստական գործերով մեղադրանք ներկայացնել»,- հայտնեց Զոհրաբյանը։