▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավոր է, որ Պուտինը հասնի նրան, որ այդ անասունին Ռուսաստանի դատարանը դատի

Հետաքրքիր է, թե  Եվրոպա-Արևմուտք-Ամերիկա ինչի՞ են Ռուսաստանի դեմ քարոզչության վրա փող ծախսում, ռեսուրսներ ներգրավում: Անիմաստ ծախս է, որովհետև հենա Ռուսաստանն իր ձեռքով ամեն ինչ կամավոր անում է, էլի: Կարելի է ասել՝ ձրի: 

Լավ, ո՞նց կարելի է չհասկանալ կամ չհասկացողի պոզա վերցրած, մի հանգի խոսել «խիստ պատիժ», «արժանի պատիժ» տալու մասին: Դա ի՞նչ մի հավաստիացում է: Խի, կարո՞ղ է կատարված եղեռնագործությունից հետո, դեռ մի բան էլ «մեղմ պատժեին» այդ ստահակին, որ երկրի օրենքով ուզում է լինի:

Ինչքան գիտեմ, աշխարհի որևէ երկրի օրենսդրությամբ նման ծանրածանր հանցանքի համար հենց միմիայն խիստ պատիժ էլ սահմանված է, հարցը ոճրագոր(ներ)ին բռնելն է, այս դեպքում՝ «առերևույթ հանցանք կատարածը», ինչպես հիմա ասում են, բռնված է: 

Չգիտեմ, շատ հնարավոր է, Պուտինը, երկու ոտը մի կալոշի մեջ ճխտած, հասնի նրան, որ այդ անասունին Ռուսաստանի դատարանը դատի, այլ ոչ թե Հայաստանի: Հա, ասենք ցմահ կտան: Բայց ինչի՞ կհասնի, օրինակ, Պուտինը: Իսկ կհասնի, արդեն հասել է նրան, որ կստանա ու արդեն ստանում է Հայաստանի հասարակության զգալի մասի, և հասարակության գրեթե ամբողջ ակտիվ զանգվածի՝անբարյացկամից մինչև ընդգծված բացասական վերաբերմունքը Ռուսաստանի և ռուսական պետության հետ կապված ամեն ինչի հանդեպ: 

Ես հատուկ չեմ նշում ոչ ՀՀ իշխանությունների, ոչ ՀՀ ընդդիմությունների ոչ էլ քաղաքական այլ հարցեր: Խնդիրը հասարակության գիտակից, մթնոլորտ ու եղանակ ստեղծող զանգվածի մասին է: 

Առանց այդ էլ, ահագին նեգատիվ էր կուտակված՝ էլ թուրքին զինելը, էլ մյուս թուրքի հետ սիլի-բիլին, էլ Հայաստանը կարելի է ասել՝ «զալոժնիկ» վերցնելը, երրորդը, չորրորդը, էս վերջին զարգացումներն էլ վերադիր: 

Այստեղ ուզում էի ռուսական բազայի մասին շրջանառվող լեգենդների ու առասպելների մասին իմ նեղ անձնական ու խիստ սուբյեկտիվ կարծիքը 
հայտնել, բայց դա էլ երևի առանձին, մարդիկ առանց այն էլ երկար-բարակ կարդալու զահլա չունեն:

Արմեն Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին