▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հնարավո՞ր են բախումներ ընտրություններից հետո. հարց` Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներին։ 

«Ապուտնիկ Արմենիայի» լրագրողը հարցրեց` «Առաջին նախագահը (Լևոն Տեր-Պետրոսյան-խմբ.) կանխատեսում է քաղաքացիական պատերազմ. Ձեր կարծիքով` ինչպիսի՞ն կլինեն ընտրությունների արդյունքները, և պատրա՞ստ եք մարդկանց դուրս բերել փողոց, հնարավո՞ր է բախում»:

Ի պատասխան հարցին` Քոչարյանն ասաց. «Դա, իհարկե, իրադարձությունների ծայրահեղ ոչ ցանկալի զարգացում է, չի կարելի ամբողջությամբ այն հերքել, ես կարծում եմ, որ ամեն ինչ կախված  է նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրության արդյունքները և ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի վստահությամբ կվերաբերվի հասարակությունն այդ արդյունքներին»:

Քոչարյանի խոսքով` եթե ԿԸՀ-ն իր աշխատանքն իրականացնի օրենքի շրջանակներում, ապա, իր կարծիքով, լուրջ հետևանքներ չեն լինի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին