Ազգային ժողովը շարունակում է քննարկել ԿԲ նախագահի ընտրության հարցը: Հարցի քննարկման ժամանակ, երբ ելույթ էր ունենում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դահլիճում լույսերն անջատվեցին:
«Հոպ»,-արտաբերեց Զոհրաբյանը:
Վայրկյաններ անց, երբ ամեն ինչ կարգավորվեց, պատգամավորը ծիծաղելով հայտարարեց. «Մենակ ինձ հետ կարող է այսպիսի բան լինել, որ լույսերը հանգեն»,-ծիծաղելով հայտարարեց Զոհրաբյանը: