▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորեղբայրս էդ տեսակի կնոջ երբեք չէր սիրի. ամոթ է, հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք. Նոնա Սարգսյան

Վազգեն Սարգսյանի եղբոր աղջիկը՝ Նոնա Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երգչուհի Լիլիթ Կարապետյանի հարցազրույցին, որում նա խոսել է Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրո պատմության մասին։ 

«Ուրեմն հարգելով բոլորի իրավունքները, զգացմունքները և սերը՝ ուզում եմ ասեմ, որ պահեք ձեր երազանքները ձեր ներսումերազելը վատ բան չի….ինչ վերաբերում ա Վազգենին, Վազգենի սիրած կինը երբեք չէր կարող ինքնառեկլամով զբաղվել՝ Վազգենի անվան հաշվին։

Էդ տեսակի կնոջ Վազգենը երբեք չէր սիրի։ Էլ չեմ խոսում, որ էդ հեքիաթները Վազգենի մահվանից հետո շաբաթական 10 անգամ լսել ենք, ու բոլորը երազանքների ժանրից էր

Իսկ տատիկս, եթե Վազգենը մի աղջկա սիրեր ու էդ աղջիկը 2 գլուխ, 10 ոտք և 4 ականջ ունենար, տատիկս պարելով, երջանկությամբ կընդուներ ու միայն ուրախ կլիներ։

Ու վերջում ամոթ է ԱՄՈԹ.  հերիք եղավ ձեզ ռեկլամ անեք Վազգենի անունը տալով»:

Կարդացեք նաև՝ Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ ունեցած սիրավեպի մասին

Եթե հորեղբորս արխիվում լիներ գեթ 1 նկար Լիլիթ Կարապետյանի հետ, ես հենց այս պահին այն կհրապարակեի. Ծովինար Սարգսյան

Դիտեք նաև՝

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին