▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հորեղբորս կողմի հետ, ցավոք, շփման եզրեր և պատճառներ չեմ տեսնում. Նարեկ Ներսիսյան

Past.am-ը ներկայացրել է սիրված դերասան Նարեկ Ներսիսյանի, ավ այս պահին գտնվում է ԱՄՆ-ում, անձնական ու գործնական ոլորտներում հաջողությունների, ինչպես նաև հայտնի Ներսիսյան ազգանվան հետ բարեկամական կապերի մեջ լինելու մասին որոշ մանրամասներ:

Հայտնի դերասանը հայրենիքից հեռանալու որոշման մասին հայտնել էր դեռ «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվելու ժամանակ: 

«Մեկնել էի Գերմանիա այլ գործով, սակայն ինձ ԱՄՆ բերեց «OCEAN'S 12» ֆիլմի տնօրենը, երբ նա խորհուրդ տվեց փորձել ԱՄՆ-ի տարբերակը»: Հարցազրույցների մեկի ժամանակ նշել է դերասանը:

Նա այսօր արդեն ապրում ու սեղծագործում է ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում իր գործունեության ընթացքում նա նկարահանվել է «Կտակով թագուհի» հեռուստանովելում: 

«Կան բազմաթիվ առաջարկներ ու հրավերներ, սակայն ամեն մի հրավեր ընդունելու համար պետք է երկար մտածել, մինչև այն ընդունելը»: 

««Հարազատ թշնամի» հեռուստասերիալում նկարահանվելը ինձ շատ բան տվեց: Սակայն ես հեռացա, հեռացա իմ կարիեռան ու գորշունեությունը այլ երկրում փորձելու համար»:

Գաղտնիք չէ, որ Նարեկ Ներսիսյանը վաստակավոր արտիստ Բաբկեն Ներսիսյանի թոռնիկն է, հայտնի դերասան Տիգրան Ներսիսյանի եղբոր որդին: Ինչ վերաբերվում է նրանց ընտանքիների մտերմությանը` դերասանը նշել է.

«Իսկ հորեղբորս կողմի հետ, ցավոք, շփման եզրեր և պատճառներ չեմ տեսնում հենց նրա կողմից որևէ քայլ չտեսնելու պատճառով: Սակայն դա ինձ բոլորովին չի  խանգարում. ես բոլոր հայերի պես հպարտանում և հիանում եմ Բաբկեն Ներսիսյան դերասանով: Ինչ էլ լինի, նա իր ուրույն, անկրկնելի և յուրակատուկ տեսակով առանձնանում է իր սերնդակից դերասաններից»:

«Հայտնի ազգանուն ու հայտնի մարդու թոռ լինելն ինձ կյանքում ոչինչ չի տվել, ամեն ինչի ինքնուրույն եմ հասել: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին