▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվար-փետրվարի համեմատ շտապբուժօգնության կանչերի թիվը նվազել է. Թագուհի Ստեփանյան

Հունվար և փետրվար ամիսների համեմատ շտապբուժօգնության կանչերի թիվը նվազել է, լրագրողների հետ հանդիպմանն ասել է շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

«Եթե հունվար և փետրվար ամիսներին մենք օրական սպասարկել էինք 900-950 կանչ, այսօր սպասարկում ենք 700-750 կանչ», - ասել է Թագուհի Ստեփանյանը։

Նա նշել է՝ հիմնական կանչերը սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում են, երկրորդ տեղում սուր շնչառական հիվանդություններն են, երրորդում՝ վնասվածքների համար կանչերը։

«Եթե համեմատում ենք սուր շնչառական հիվանդությունների թիվը հունվար-փետրվար ամիսների քանակի վիճակագրության հետ, պետք է նշեմ, որ սուր շնչառական հիվանդությունների թիվն էլ է պակասել», - տեղեկացրել է շտապօգության ծառայության տնօրենը։

Ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին