Life.panorama.am-ը գրում է. Հուշարձանների տարածքում մշակութային միջոցառումներ կազմակերպելն ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց երգչուհի Նունե Եսայանը: «Ես ինքս եմ ականատես եղել տարբեր քաղաքներում, երբ հուշարձանների մոտ մշակութային միջոցառումներ են անցկացվում: Օրինակ Բեյրութում, հուշարձանի հարակից հատվածում մեծ համերգային ծրագիր է իրականցվել: Իտալիայում եմ ականատես եղել: Ընդունված մոտեցում է, երբ շեշտը դրվում է մշակութային միջոցառման վրա»:
Մեր այն հարցին, իսկ երգչուհին ի՞նչ կարծիք ունի Զվարթնոցում և Գառնիում կազմակերպված միջոցառումների մասին, երբ զբոսաշրջիկները հնարավորություն չեն ունեցել մուտք գործել արգելոց-թանագարանների տարածք, բացի այդ էլ Զվարթնոցում կորպորատիվ միջոցառումների կազմակերպիչները ոչ պատշաճ պահվածք են դրսևորել, Նունե Եսայանը նշեց, թե տեղյակ չի և չգիտի, թե ինչ է տեղի ունեցել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում