▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորմալ է, երբ մշակութային վայրերում կազմակերպվում են կորպորատիվ միջոցառումներ

Արդեն մոտս հաստատ սկսում է ամրապնդվել այն կարծիքը, որ մարդկանց IQ-ն քանի գնում նվազում է, կարող է մեկ մարդու անկապ գրառումը ֆեյսբուքում դառնա ազգային սկանդալի պատճառ, ժողովուրդն այնքան պարապ էմնացել, որ թեթև կայծի պատճառով կյարող է սկանդալ դարձնել: 
Հարգելիներս, որպես իվենթ մենեջեռ կարող եմ պդնել, որ նորմալ պրակտիկա է, երբ մշակութային վայրերում կազմակերպվում են կորպորատիվ կամ այլ նմանատիպ միջոցառումներ. ու դա պետք չի դարձնել ազգային սկանդալ, նման բաներ եղել են ու կան ինչպես ՀՀ-ում, այնպես էլ շատերի համար շատ սիրված եվրոպաներում: 

Զվարթնոցում ոչ մի պոռնո էլ չի եղել, բանվորներից են եղել այդ մայկա տռուսիկներովը: Իսկ թե ինչ միջոցառում էր Ռուբեն Վարդանյանը հստակ ու կարճ մեկնաբանեց

Իսկ Գառնիում վստահ եմ, որ կազմակերպվող միջոցառումը ոչ մի ձև չի վնասում տաճարը, քանի որ այն ամենն ինչ արվում է տաճարից գոնի մի քանի մետր հեռու է, ու թող ոչ մեկ չասի թե քյարթու կամ քյաբաբ փարթի է, քանի որ վստահ եմ մենյույում քյաբաբ չի կարող լինել, իսկ երգացանկում էլ նորմալ արտիստներ են:

Իսկ այն, որ ազգի դավաճան են դառնում տվյալ կառույցների աշխատակիցները, ապա.
- տվյալ կառույցներում մեկ օրյա իվենթը կարող է մեկ ամսվա եկամուտ բերի, քանի որ բոլոր այդ կառույցներն ինքնաֆինանսավորվող են: 
- հաստատ որևէ վնաս չի հասցվում պատմամշակութային շինություններին՝ իվենթ մենեջեռները էտքան ԴԵԲԻԼ չեն:
- իսկ եթե անվտանգությունը վատ է վերաբերվել այցելուներին, ապա դա զուտ իվենթ մենեջեռի կամ ախռանիկի խնդիրնա: 
- փորձից ելնելով վստահեցնում եմ, որ հնարավորինս տեղեկացվում է բոլոր տուրիստական և այլ կառույցներին, որ էտ տարածքները չեն գործելու տվյալ օրերին:

Հ.Գ. Ստորև մի քանի նկար դրսի «քյաբաբ փարթիներից» ու մեկ էլ մի բան: 

Նույն հաջողությամբ Կասկադն է համարվում է մշակութային տարածք բայց այնտեղ ևս կազմակերպվում է կորպորատիվ միջոցառումներ. չեմ տեսնում ձեր ձեռքերը:

Պետք չի սենց պարապ լինել ու աջ ու ձախ կլյաուզյա անել:

Հ.Գ. Ոչ Զվարթնոցի, ոչ էլ Գառնիի իվենթների հետ կապ չունեմ:

Էդվարդ Լևանյան

 

 

Հիշեցնենք, որ հասարակության զայրույթը` կապված Զվարթնոցի տաճարում կազմակերպված փարթիի հետ չանցած, երեկ նման միջոցառում է կազմակերվել Գառնիի տաճարի բակում, ինչը կրկին դժգոհությունների ու բողոքի ալիք է բարձրացրել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին