▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ՝ վտանգավոր գույների պահով Փաշինյանն ինձ հետ համակարծիք է. Շարմազանով

Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի. ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, եւ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Գործարարների հարցին ի պատասխան, հիշեցնենք, Փաշինյանն ասել էր, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, սակայն ՀՀԿ-ի ներկայացուցիչները դեմ են արտահայտվում: Նա նշել էր, որ եթե պետք է, մի հատ էլ հեղափոխություն կանեն, եւ «սեւ ու սպիտակ ուժերի» մասին քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությունը հենց դրան էր վերաբերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նախ՝ Փաշինյանը թող հեղափոխություններով չվախեցնի: ԱԺ-ն անկախ օրենսդիր մարմին է, եւ ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել: Իսկ եթե պետք լինի, մի հատ էլ դեմ կքվեարկեմ իր քաղաքական ծրագրերին: Իսկ գույների մասով նշեմ, որ ե՛ւ կյանքում, ե՛ւ քաղաքականության մեջ, ըստ իս, ավելի վտանգավոր գույներ կան, օրինակ՝ երկնագույնը... Չնայած կարող է այստե՞ղ էլ է իրողություն փոխվել: Հուսով եմ՝ այս հարցում Փաշինյանն ինձ հետ համակարծիք է»,- ասել է Շարմազանովը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին