▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույժ գաղտնի (0038) հանդիպում Սեդրակ Քոչարյանի հետ. Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու այն մակագրել հետևյալ կերպ․ Հույժ գաղտնի (0038) հանդիպում Սեդրակ Քոչարյանի հետ։

Հիշեցնենք, որ համացանցում տեղեկություն էր հայտնվել, թե Ռոբերտ Քոչարյանի ավագ որդի Սեդրակ Քոչարյանը գաղտնի հավաք է կազմակերպել Չարենցի 1 հասցեում։

Նշվում էր նաև, թե  համաձայն տեղեկությունների, հավաքին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին