▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունենք, որ Ռուսաստանը մեր դեմ ոչինչ չի արել. Նիկոլ Փաշինյանը՝ Պետերբուրգում

 

Մեր հեղափոխության մեջ աշխարհաքաղաքական օրակարգ եւ կոնտեքստ չի եղել: Այս մասին, նախօրեին Սանկտ Պետերբուրգում հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, հեղափոխության պրոցեսի մեջ ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել. «Սա ասել եմ Ռուսաստանում շփումների ընթացքում եւ հպարտ եմ դրա համար. սա ինձ համար նաեւ անձնական արժանապատվության հարց է: Մենք մեզ նվաստացած կզգայինք, եթե պարզվեր, որ ինչ-որ մեկը եկել ու մեր երկրում հեղափոխություն է արել: Չի կարող նման բան լինել: Դա ինձ համար անձնական արժանապատվության հարց է:

Ասել ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում սկզբունքները եւ մտադիր ենք հարաբերությունների մակարդակն ու որակը բարձրացնել: Համոզված եմ, որ մենք այդ ճանապարհին ենք: Իհարկե, ռուսականմ ամուլում դեռ կան վերլուծություններ, որ այ սրանք արեւմտյան են: Բայց մենք առաջնորդվում ենք Հայաստանի ազգային շահերով եւ ասել ենք, որ մեզ համար ԵՏՄ անդամ լինելը եւ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը շատ կարեւոր է, ու ամեն ինչ անելու ենք այս ուղղությունը զարգացնելու համար»,-հայտարարեց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ոչ մի բան չի արել եւ չի անի. «Հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունն էլ մեր դեմ ոչինչ չի արել: Մենք ասել ենք, որ մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն իրավահավասարության վրա: Այո, Ռուսաստանը գերտերություն է, մենք փոքր երկիր ենք, ու սա չենք դնում հաշվարկից դուրս, բայց հարաբերությունների իրավահավասարության սկզբունքը շատ կարեւոր է: Ես ուրախ եմ, որ ՌԴ մեր գործընկերների հետ հենց առաջին շփումների ընթացքում մեր տռուս գործընկերների կողմից եղել է արձանագրում, որ ՌԴ-ն բացառիկ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ինքնիշխանությանը: Սա նշանակում է, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության համար ոչ մի խոչընդոտ չկա», նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նույն սկզբունքով հարաբերությունները կառուցում են բոլոր գործընկերների հետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին