Քանի գնում, այնքան ավելի անհանդուրժող եմ դառնում խոսքի անճշտությունների. ստույգը մոտավորապեսներով կամ .,«դե նման ա էլի»-ներով ներկայացնելու փաստերի դեմ....Մանավանդ, երբ դա անում են պաշտոնական լրատվամիջոցները..Ու ավելի մանավանդ երբ քեզ շատ մոտ կանգնած լրատվամիջոցներ են կրկնում այդ սխալ.անճշտությունը...Այսօր, փաք Աստծու, գոյություն ունեն կայքեջեր, ցուցամատդ սեղմես այս ստեղնաշարին, կգտնես, թե ինչն ինչոց ու ինչի համար է...Իսկ եթե դա շաաաաաաաաաաաաատ դժվար քայլ է, ապա կարելի է հարցնել նրան, ում մասին գրված է, ում վարկաբեկել են, ում հողին են հավասարեցրել, ում գովաբանել են, ում փառաբանել են, ում երկինք են բարձրացրել, ում պարգևատրել են և այլն, ևայլն..Ստացվում է այնպես, որ մեկի անճշտությունը կրկնում է մյուսը՝ հալած յուղի տեղ ընդունելով անփորձ լրագրողի գուցեև շտապելուց ծնված անճշտությունը...Ու հետո էլ մյուսներն են գնում հետևից...Մտածել փաստորեն գոյություն չունի..Ոչ էլ հարցնել-Ճշտել ...Դե , հպարտ ամենագիտունիկների դարաշրջան ենք ապրում...Երկուշաբթի ես այսպես ասած ՍԿԱՆ կանեմ մի ներդիր ու առայժմ երեք լրատվամիջոցի «երևակայական» «ախտորոոշում» ...Ասածս ավելի որոշակի դարձնելու համար...Իսկ հիմա...հիմա ավելի լավ է բարի լույս մաղթեմ ձեզ էլ , ինձ էլ, ու շտապ զանգեմ կամ գրեմ մի շատ հանրահայտ կառույց...որ հանկարծ այստեղ էլ նույնը չկրկվի ..Դրանից հետո էլ ազդարարեմ, որ ես դեռ չեմ մեռել ու ինձ վերաբերող հարցերը նախ կարելի է ուղղել հենց ինձ, իսկ ուղղեուց հետո էլ ճիշտ հարց տալ... Որպեսզի ամեն ինչ ճիշտ լիսի, սիրուն ու մարդու քթից չգա....
Հ,Գ. նման պատմություն եղավ նաև հունվարին,երբ Վրաստանի գրողների բարձրագույն մրցանակներից մեկը ստացա...(Նիկո Նիկոլաձեի) Էլի սխալ էին նգրել, լրիվ ուրիշ բան...Մինչդեռ մրցանակն ինձ շնորհվել են ԿԱՄՈՒՐՋԻ և խմբագրական-հրապարագրային գործունեությանս համար...
ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ
15.12.2014 Թբիլիսի
Քանի գնում, այնքան ավելի անհանդուրժող եմ դառնում խոսքի անճշտությունների. ստույգը մոտավորապեսներով կամ .,«դե նման ա էլի»-ներով ներկայացնելու փաստերի դեմ....Մանավանդ, երբ դա անում են պաշտոնական լրատվամիջոցները..Ու ավելի մանավանդ երբ քեզ շատ մոտ կանգնած լրատվամիջոցներ են կրկնում այդ սխալ.անճշտությունը...
Այսօր, փաք Աստծու, գոյություն ունեն կայքեջեր, ցուցամատդ սեղմես այս ստեղնաշարին, կգտնես, թե ինչն ինչոց ու ինչի համար է...Իսկ եթե դա շաաաաաաաաաաաաատ դժվար քայլ է, ապա կարելի է հարցնել նրան, ում մասին գրված է, ում վարկաբեկել են, ում հողին են հավասարեցրել, ում գովաբանել են, ում փառաբանել են, ում երկինք են բարձրացրել, ում պարգևատրել են և այլն, ևայլն..Ստացվում է այնպես, որ մեկի անճշտությունը կրկնում է մյուսը՝ հալած յուղի տեղ ընդունելով անփորձ լրագրողի գուցեև շտապելուց ծնված անճշտությունը...Ու հետո էլ մյուսներն են գնում հետևից...Մտածել փաստորեն գոյություն չունի..Ոչ էլ հարցնել-Ճշտել ...Դե , հպարտ ամենագիտունիկների դարաշրջան ենք ապրում...Երկուշաբթի ես այսպես ասած ՍԿԱՆ կանեմ մի ներդիր ու առայժմ երեք լրատվամիջոցի «երևակայական» «ախտորոոշում» ...
Ասածս ավելի որոշակի դարձնելու համար...Իսկ հիմա...հիմա ավելի լավ է բարի լույս մաղթեմ ձեզ էլ , ինձ էլ, ու շտապ զանգեմ կամ գրեմ մի շատ հանրահայտ կառույց...որ հանկարծ այստեղ էլ նույնը չկրկվի ..Դրանից հետո էլ ազդարարեմ, որ ես դեռ չեմ մեռել ու ինձ վերաբերող հարցերը նախ կարելի է ուղղել հենց ինձ, իսկ ուղղեուց հետո էլ ճիշտ հարց տալ... Որպեսզի ամեն ինչ ճիշտ լիսի, սիրուն ու մարդու քթից չգա....Հ,Գ. նման պատմություն եղավ նաև հունվարին,երբ Վրաստանի գրողների բարձրագույն մրցանակներից մեկը ստացա...(Նիկո Նիկոլաձեի) Էլի սխալ էին նգրել, լրիվ ուրիշ բան...Մինչդեռ մրցանակն ինձ շնորհվել են ԿԱՄՈՒՐՋԻ և խմբագրական-հրապարագրային գործունեությանս համար...
Անահիտ Բոստանջյան
15.12.2014 Թբիլիսի