▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրադադարի ռեժիմ լիարժեք չի պահպանվել, որը թույլ կտար դիակների դուրսբերում եւ գերիների փոխանակում

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Այսօր Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, եւ հարավային, եւ հյուսիսային ուղղությամբ ձեռնարկել են հարձակողական գործողություններ` մանսավորապես գրոհ են իրականացրել` զրահատեխնիկայի եւ հրթիռային միջոցների կրակի ուղեկցությամբ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 11-ին, ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ հյուսիսային ուղղությամբ կրելով զրահատեխնիկայի կորուստ հակառակորդը հետ է շպրտվել:

«Հարավային  ուղղությամբ նույնպես եղել են որոշակի առաջխաղացումներ, որոնք կասեցվել են: Օրվա ընթացքում խոցվել է մեկ ԱԹՍ: Որոշ տեղերում սակայն եղել է հարաբերականորեն հանգսիտ վիճակ, մեծ տրամաչափի զիատեսակներից ինտենսիվ  կրակ չի վարվել, սակայն լիարժեք չի պահպանվել հրադադարի ռեժիմ, որը թույլ կտար դիակների դուրսբերում եւ ինչպես պայմանավորվել էինք, գերիների փոխանակում»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին