▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրաժարական է տվել Գարիկ Սարգսյանը

Yerevan.Today -ին փոխանցված տեղեկության համաձայն, այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

Սա, ըստ աղբյուրի` կառավարության կոսմետիկ փոփոխությունների համատեքստում է արվել։

Գարիկ Սարգսյանը տեղափոխվում է Երևան, ավելի ստույգ` Տարածքային կառավարման նախարարություն։ Հայտնի է նաև Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թևոնյանը, ով իննսունականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում և վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։

Մանրամասները` սկզբանղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին