Իր անունով փողոց անվանակոչած Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թեւոսյանն այսօր ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը եւ օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին:

Ֆրոնտիկ Թեւոսյանն այս համայնքը ղեկավարում էր 1986 թվականից:
Հիշեցնենք, որ Ֆրոնտիկ Թեւոսյանն իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցը եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ գյուղի գլխավոր փողոցն անվանակոչել էր իր անունով:
Սա բուռն քննարկումների եւ քննադատությունների տեղիք էր տվել սոցցանցերում եւ հասարակության շրջանում:


