***
***
***
***
Մեծ հանրահավաք Հանրապետության հրապարակում
Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
***
Դիտեք նաև՝ Հանրահավաքից ժամեր առաջ Հանրապետության հրապարակը լիքն էր ոստիկանական ուժերի ծառայողներով
***
***
***
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Հանրահավաքին ընդառաջ |
***
ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի գրառումը․ «ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ… ԳՈՒՑԵ ՆԱԵՎ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ *** «Թուրքիայում և Ադրբեջանում նայում են, որ հանկարծ Հայաստանում փոփոխություն չլինի։ Նրանք հետևում են մեր ու ձեր պայքարին։ Այդ հետևելու մեջ կա մի կարևոր բան, իրենք ոչ թե ուղղակի հետևում են, այլ հետևում են անհանգստությամբ` տեսնելով, որ հայերը նորից պայքարի են դուրս եկել։ Որովհետև, երբ իրենք գնում են բանակցելու Հայաստանը ներկայացնողների հետ, նստում են իրենց հետ մեկ սեղան, դուրս են գալիս այդ բանակցություններից, իրենց մոտ մի անհանգստություն չկա, հակառակը՝ ուրախություն է, որովհետև նվաճել են հերթական հաղթանակը, գրիչի մի հարվածով գյուղեր ու բարձունքներ են նվեր ստացել»,- հանրահավաքի բեմից հայտարարեց թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Թուրքիան և Ադրբեջանը գիտակցում են, որ մենք կարող ենք ոչ միայն հաջողել այս պայքարը, այլև կանգնեցնել իրենց հաղթական ընթացքը։ Մեր թշնամիները ավելի շատ են հավատում մեր ուժերին, քան՝ մենք։ Թշնամին անհանգստանում է, որովհետև գիտի, որ մեր բոլորիս պայքարը բերելու է ոչ թե թուրքական, այլ հայկական խաղաղություն»,- հավելեց նա: *** Անցումային կառավարությունը պիտի գործի օրակարգային հստակ երեք ուղղություններով․ ա) Հաշտության կառավարություն վերկուսակցական՝ կազմված բոլոր ունակներից՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով և նվիրումով։ Ներքին հաշտության՝ արդարության սկզբունքի վրա։ բ) Արտաքին հարաբերություներ՝ իրական խաղաղության, առանց հակաների, հայկական օրակարգով գ) Սահմանված ժամկետում արտահերթ կամ հերթական ընտրությունների նախապատրաստում և անցկացում՝ առանց հավակնություն ունենալու մասնակցելու այդ ընտրություններին՝ ազատ ու թափանցիկ միջավայր և մեկնարկային արդարություն ապահովելով բոլոր քաղաքական ուժերի համար։ Բագրատ Սրբազան *** |
Հանրապետության հրապարակում իր ելույթի մեկնարկին Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը հավաստիացրեց` կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի: «Կեղծ է նաև թեզը, իբրև թե մենք ենք նպաստելու պատերազմի վերսկսմանը: Սա ամենամեծ կեղծիքն է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմ ավարտել։ Լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման, մեր հայրենիքի, պետության և ինքնության կորստով։ Պատերազմը չի ավարտվել։ *** «Չենք կարող ամեն երեկո հավաքվել զրուցել և հույս ունենալ, թե այս իշխանությունները կհասկանան իրենց պետականակործան ընթացքը և կհեռանան: Մենք կարող ենք խնդիրը լուծել, եթե վաղվանից սկսած ընդամենը 4 օր` 96 ժամ, առանց դադարի, առանց աշխատանքի գնալու, առանց հանգստի առանց երկար-բարակ քնելու լինենք փողոցում և մեր կամքը պարտադրենք: Շատերդ, եթե ոչ բոլորդ, երկար ժամեր եղել եք արևի տակ` ոստիկանական շարքերի դիմաց, քայլել եք տարբեր փողոցներով, այս մեկ ամիսը եղել է մեր ընդվզման, ուժերի հավաքագրման ամբողջ մի ընթացք միայն մեկ նպատակով, որ վերջ դրվի այս արյունաքամությանը և հաստատվի ճշմարտության ժամը»,- հանրահավաքի ընթացքում հայտարարեց Բագրատ Սրբազանը: *** |
Հանրահավաքի բեմից իր ելույթի ընթացքում անդրադառնալով ոստիկանության բռնություններին, անպատժելիության մթնոլորտին, նշեց. «Մեր երկրում կա ՄԻՊ գրասենյակ, որտեղ շատ պրոֆեսիոնալներ են աշխատում: Բայց մենք` 5 իրավապաշտպաններս, ուզում ենք կարմիր բերետ նվիրել մարդու իրավունքների պաշտպանին: Նա հիանալի պաշտպանում է կարմիրբերետավորներին: Վաղը այս բերետը կուղարկվի նրան»: *** Բագրատ Սրբազանը նշեց առաջիկա 3 քայլերը. «Առաջիկա օրերին մենք պետք է անենք հետևյալը: Առաջին. դիմում եմ ԱԺ բոլոր խմբակցություններին, որովհետև մենք խորհրդարանական երկիր ենք: Մեր` այս ժողովրդի պահանջով ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, խմբակցությունները նախաձեռնում են խորհրդարանի նիստ` հունիսի 11-ին, ժամը 16:30-ին, Կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու օրակարգով: Մենք հորդորում և հանձնարարում ենք սա ոչ միայն ընդդիմադիր, այլև իշխանական պատգամավորներին: Երկրորդ` հունիսի 10-ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ հրավիրելու մասին: Քաղաքական մեծամասնությունը` ՔՊ-ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործոլ անձնական խղճով և համոզմունքով: ՄԵնք նրանց թույլ չենք տալու հերթական հակապետական սխալը գործել: Երրորդ. համաժողովրդական պահանջի հիման վրա ԱԺ-ն իր արտահերթ նիստի հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականի և նոր Կառավարություն ձևավորելու որոշմանը»: |