▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրամանատար Մազմանովի եղբոր աղջիկը միայնակ ապրում է կաթոցների տակ

Ցավոք վերջին շրջանում մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Գյումրու ժամանակավոր կացարաններում և խարխուլ տնակներում ապրող ընտանիքների շարքում զգալի թիվ են կազմում միայնակ տարեցները: Այսօր «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները Գյումրու Վ. Սարգսյան փողոցի հարակից տնակային ավաններից մեկում հանդիպեցին նման ևս մի ցավալի դեպքի: 83-ամյա Փեփրոն Սարգսյանը մի տարի է, երկարատև հիվանդությւոնից հետո երիտասարդ մահացած որդու հետո ապրում է միայնակ: Այն կացարանը ուր նա ապրում է 88-ի երկրաշարժից ի վեր, ամբողջովին շարքից դուրս է եկել անձրևի կաթոցների պատճառով: Ավելացնենք, որ նա ավելի քան հայտնի զորավար Մազմանովի եղբոր աղջիկն է:

Առավել մանարամասը՝ «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին