▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրանտ Բագրատյանը ներկայացրել է ՀՀ 3 նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահների օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ 586 հազար, 2-րդ՝ 129 հազար և երրորդ՝ 307 հազար։ Ընդամենը 1022 հազ. մարդ։

Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել։ 1989-1991թթ Հայաստան է եկել 400000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400000-ից 340000 լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր արին։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այ նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու ֆիքսել միայն ելքը։ Բայց միևնույնն է, ԱՎԾ վեջը չի։ Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340000 կամ էլ 1-ին նախագահի 586 հազ ելքի կողքը նշել 340000 մուտք։ Այսինքն, իրականում 682 հազար և ոչ թե 1022 հազ ՀՀ քաղաքացի է լքել երկիրը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին