Անգլիական «Control Risks» կազմակերպությունը կազմել է աշխարհի ռիսկային երկրների 2015 թվականի ցանկը:
Գողությունների, մանր հանցագործությունների, դրամաշորթումների, մարդկանց առևանգման , ահաբեկչական հարձակումների մակարդակով ամենավտանգավոր երկրների տասնյակում են հայտնվել՝
- Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը
- Սոմալին
- Աֆղանստանը
- Սիրիան
- Իրաքը
- Նիգերիան
- Յեմենը
- Կոնգոն
- Պակիստանը
- Պաղեստինը
Այս մասին տեղեկացնում է թուրքական «DHA» լրատվական գործակալությունը:
Ամենավստահելի երկրների ցանկում առաջատարները եվրոպական երկրներն են՝ Շվեյցարիա, Դանիա, Իսլանդիա և այլն: Բացառություն է Ուկրաինան, որը ներքաղական իրավիճակի պատճառով հայտնվել է ռիսկային երկրների ցանկում:
Իսկ մարդկանց առևանգման ցուցանիշով ամենավտանգավոր 10-յակում տեղ են գտել հետևյալ երկրները՝
- Մեքսիկա
- Հնդկաստան
- Պակիստան
- Իրաք
- Նիգերիա
- Լիբիա
- Աֆղանստան
- Բանգլադեշ
- Սուդան
- Լիբանան