Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար՝ նշելով, որ անհրաժեշտ են միայն իրենց կողմից մատնանշված ապրանքներն ու ապրանքատեսակները: Այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։

Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը
ծխախոտ
շշալցված ջուր
երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք
խտացրած կաթ
սուրճ
պահածոյացված սնունդ
հիգիենայի պարագաներ (արական և իգական)
Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։


