Եթե իրոք Հրայր Թովմասյանը Հայաստանը սիրում է, իրեն համարում է մարտիկ, զինվոր, ով իր սահմանն է պահում, թող մի լացակումած, կամ մեզ աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրող տեքստ գրի ու հրաժարական տա, հանգիստ թողնի Հայաստանն ու Հայաստանի ժողովրդին, իր անձի շուրջ չկուտակի այն ամենը, ինչն այս վերջին օրերին փորձում է սրբացնել: Ազատության եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Իսկ եթե ո՞չ: Ալեն Սիմոնյանի խոսքերով, «եթե ոչ» չկա. «Օրենքն ամեն դեպքում իր անելիքն անելու է և ոչ միայն Հրայր Թովմասյանի դեպքում»:
Սիմոնյանի խոսքերով, Հայաստանում անձեռնմխելի մարդ չկա ու չի լինելու. «Օրենք խախտելու պարագայում որևէ մեկը չի փրկվելու»:
ԱԺ նախագահի պնդմամբ, Հրայր Թովմասյանին ու մյուսներին օգտագործում են այսրօրվա իշխանություններին հարվածելու համար. «Ցավում եմ, որ գիտակից մարդիկ օգտագործվում են ինչ-որ ուժերի կողմից, որոնք հրաժարվելու են հետո իրենցից: Ես չգիտեմ, թե ինչ ուժեր են դրանք, սակայն ենթադրում եմ, քանի որ տեսնում եմ այդ ականջները, թե ուր են գնում թելերը: Իսկ այդ ուժերի նպատակն է մեզ հետ բանակցելը, պայմանավորվելը: Այսինքն, կլինի՞ իրենց տղեն ջիպով օրենք խախտի ձեռք չտան, ինչի դիմաց ձայն չեն հանի: Դրա պատասխանը եղել է ոչ ու լինելու է ոչ»:
Հարցին, թե ովքեր են եղել Նիկոլ Փաշինյանի հիշատակած երկու անձինք, Սիմոնյանը ենթադրել է՝ Հրայր Թովմասյանն ու Արթուր Վանեցյանը: