▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ․ Արսեն Խառատյան

Գեորգի Ավետիսյանն ազատվել է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ

Դժոխք էր. թվում էր՝ ելք չկա, հանուն երեխաներիս համբերում էի. Արուսիկ Մկրտչյանը՝ ամուսնու բռնության մասին

«Տպավորություն է՝ ՍԴ նախագահի ընտրությունն ուղղորդված և ծրագրված գործընթաց է». Հրայր Թովմասյան

«Թորոսյանը հայտարարում է, որ 1 շաբաթից միգուցե պարզ լինի դպրոցները իզուր են բացվել»

«Նորից «սև ծուխ». այսօր էլ նախագահ չընտրեցին

Հետախույզները դեսանտավորվել են պայմանական թշնամու տարածքում. Շուշան Ստեփանյան

Մոռացել են, թե ով են եղել, բայց ժողովուրդը կհիշացնի. Մանուել Մանուկյան

Կորոնավիրուսից երկու զինծառայող է մահացել

Մանկատանը երեխաներին ծեծում են, նվաստացնում.ինչու՞ է դա հնարավոր.Պատճառներն՝ ըստ մասնագետների

Վարկ վերցրած ոչ մի մարդ երջանիկ չէ, երբ գալիս է վարկը մարելու օրը․ Թունյան

Մինչ դուք խոսում եք, հազարավոր քաղաքացիներ ճռռում են վարկերի տակ... քաղաքացին՝ ԿԲ փոխնախագահին

Բովանդակությունը, որը փորձում ենք դնել այս հանդիպումների մեջ, աննախադեպ է. Միրզոյանն՝ Արցախի գործընկերոջը

«ՌԴ-ն չի հանդուրժի, որ ՀՀ իշխանությունը եկել է հանրահավաքների միջոցով, դա ուղիղ վտանգ է Պուտինի համար»...

Առաջին անգամ եմ պատմում... Ինչո՞ւ և ինչպե՞ս է Ադրիանա Գալստյանը հայտնվել «Կյանքի խոսքում»

Եվ Գագիկ Ծառուկյանը, և մեր քաղաքական թիմը մեսիջները շատ հստակ ուղղորդել  է. Մելքումյան

Քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. նախարար

Վարկային արձակուրդն անխուսափելի պրոցես է համավարակի պայմաններում․ ԱԺ փոխնախագահ

Նոր լուսանկարներ՝ Արուս Տիգրանյանի հարսանիքից

ԱԱԾ-ում բացահայտվել է խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպք

Կրկին իրավիճակի սրում ունենք. Նիկոլ Փաշինյան

Շուշան Պետրոսյանը կտրուկ փոխել է ոճը

Մեծ իրադարձություն է իր կյանքում. Նիկոլ Փաշինյանը դստեր լուսանկարն է հրապարակել

Սեպտեմբերի 24-ի դրությամբ վարակվածների թիվն աճել է 374-ով

Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ»

Արկադի Ղուկասյանը Սամվել Բաբայանի վերաբերյալ տեսանյութ ունի, որը խնամքով պահում է

Ուսումնական հաստատությունների ուղեցույցի որոշ կանոններ լրամշակվել են

Թուրքիայի կողմից ՀՀ-ի շրջափակումը ոտնահարում է միջազգային համաձայնագրերը. ԱԳ նախարար

Վանաձորի կենտրոնում խանութ է պայթեցվել

Թորոսյանը «վիձիտե լի» անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրենի հանդեպ

Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների. . .

Սա ես նշել եմ իմ կարևոր առաջնահերթություններից մեկը․․․Արարատ Միրզոյան

Կբարձրացնեմ Գևորգ Պետրոսյանին Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից հեռացնելու հարցը

ԱՄՆ-ում կալանավորվել է Վլադիմիր Գասպարյանի փեսան

Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության հերթական դեպքը

Հռոմի պապի ընտրությունների պես պետք է անել. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի ընտրության մասին

«Տեղեկություններ են հայտնվել, որ Թուրքիան զինյալներից կազմված 50 հոգանոց խումբ է ուղարկել. . .

Ի՞նչ է քննարկվել «Հին Երևան» ծրագիրը համակարգող աշխատանքային խմբի նիստում

Նիկոլ Փաշինյանը կպարգևատրի «Նորք» ինֆեկցիոնի ներկայացուցիչներին. խոսնակ

ՀՊՏՀ-ում դադարեցվում է ուսումնական գործընթացը. հայտարարություն

Խաժակյանը Խաժակյան չէր լինի, եթե չփորձեր պարզ փաստերը խեղաթյուրել. Մարությանի խոսնակ

Հետազոտական աշխատանքների ֆինանսավորման ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է

Լևոն Քոչարյանը շնորհավորել է քրոջ՝ Գայանեի ծննդյան օրն ու արխիվային լուսանկարներ հրապարակել

Արմեն Սարգսյանը շրջել է Չինաստանի նորակառույց դեսպանատանը

ՀՀԿ տատիկը Փաշինյանի մասին բանաստեղծություն է գրել

Ջղաձգված կանայք հերթական «խալաստոյ» արշավն են սկսել իմ դեմ․ Նաիրա Զոհրաբյան

Դու իմ կյանքը վերածել ես սիրո ու երջանկության ճամփորդության. Նունե Եսայանի շնորհավորանքն Ավո Խալաթյանին

Կոմերցիոն կահույք՝ արտադրված Հայաստանում

Հրայր Թովմասյանի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին. նա 20 օր ժամանակ տվեց վարչապետին

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին։ 

Հրայր Թովմասյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ

Ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին:

Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել եմ ընդամենը երկու անգամ։

Մեկ անգամ նա ինձ խնդրել է Սահմանադրական դատարանի քննության առարկա միջազգային պայմանագրով քննությունն իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, քանի որ դա անհրաժեշտ է ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համար։

Երկրորդ անգամ հեռախոսազանգը եղել է իմ նախաձեռնությամբ՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Անդրեաս Ֆոսկեուլեի ՀՀ այցելության շրջանակներում իր հետ հանդիպում կազմակերպելու առնչությամբ:

Ես երբեք առերես որևէ հանդիպում չեմ ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, որը եղել է տեսախցիկների տեսադաշտից դուրս։ Նրա պաշտոնավարման օրոք, բացառությամբ Ա. Ֆոսկուլեի հետ հանդիպման, երբեք չեմ եղել կառավարությունում կամ կառավարական ամառանոցում, իսկ Փաշինյանը երբեք չի եղել Սահմանադրական դատարանում, իմ աշխատասենյակում կամ որևէ այլ վայրում։

Իմ պաշտոնավարման մասով երբեք որևէ առաջարկություն չեմ ներկայացրել ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ իշխանության որևէ ներկայացուցչի։

Ես պահանջում եմ, որ Փաշինյանը հրապարակավ վկայակոչի գոնե մեկ արժանահավատ փաստ, մեկ օբյեկտիվ փաստական տվյալ, որ ես 2018 թվականի մայիսից սկսած գեթ մեկ անգամ ուղղակի կամ անուղղակի ձևով, առերես կամ միջնորդավորված եղանակով իր կամ իշխանության որևէ այլ ներկայացուցչի առաջարկել եմ «իմ ծառայությունները», «առաջարկել եմ իրենց անել որևէ քայլ», որը կնպաստի նրան, որ Փաշինյանը կամ նրա քաղաքական ուժն ինչ-որ մի եղանակով սատարի ինձ կամ ՀՀ սահմանադրական դատարանը։

Սա ասում և պնդում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և հայ տղամարդ, ում համար պատիվն ու արժանապատվությունը վեր է ամեն ինչից, իսկ սուտն ու կեղծիքը՝ անընդունելի և դատապարտելի է՝ հատկապես, երբ այն հնչում է բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից։

Այս պահից սկսած ես ուղիղ 20 օր համբերատար սպասելու եմ, որ Փաշինյանը հրապարակի իր խոսքերն հիմնավորող որևէ օբյեկտիվ փաստ, ցանկացած վստահելի ապացույց։

Դա չանելու դեպքում իմ փաստաբաններին խնդրելու եմ զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դեմ»:

Դիտեք նաև՝ Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել ինձ. Նիկոլ Փաշինյան

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին