▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, քննիչները ոչինչ չեն հայտնաբերել.պաշտպան

 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, և ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Ինչ որ փնտրում էին Հրայր Թովմասյանի բնակարանում՝ չի հայտնաբերվել, քանի որ Հրայր Թովմասյանի բնակարանում չէր կարող լինել: Փնտրում էին փաստաթղթեր, դրանք չէին կարող լինել իրականության մեջ՝ պարոն Թովմասյանի բնակարանում», - ասաց Ամրամ Մակինյանը։

Քննիչները հեռացել են Թովմասյանի բնակարանից։

Հավելենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից ՀՔԾ քննիչները Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի գնալու հնարավորություն տալու մասին օրենքը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին