▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհ մատուռում

Նոյեմբերի 13-ին, ժամը 16.44-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Սուրբ Խաչ եկեղեցու հարևանությամբ գտնվող մատուռում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.52-ին, մարվել՝ 17.05-ին:

Մատուռում այրվել է 50 սրբանկար և մատուռի տանիքից մոտ 1 քմ հատված:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին