Մայիսի 2-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՏԿԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ե. Խ.-ին պատկանող տանը կից ավտոտնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.41-ին, մարվել՝ 12.51-ին:
Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ) և ներսում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի 34AL024 պետհամարանիշով, «ՎՈԼԳԱ-21» մակնիշի (պ/հ-ն բացակայում է), «Դեյվու» մակնիշի (պ/հ-ն բացակայում է) ավտոմեքենաները:
Բնակարաններից մեկի բնակիչ Շ. Խ.-ը (ծնվ. 1997թ.) դեմքի և ձեռքի շրջանում ստացել է այրվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Հրդեհ Սարի թաղում. այրվել են ավտոտնակում գտնվող 3 ավտոմեքենաները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet