▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհի հետեւանքով զոհված Արամը 28 օրից տուն էր վերադառնալու

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15  զոհերից Արամ Մանուկյանը Վանաձորից էր: Ընկերներն ու ծանոթները ցավով են իրենց էջերում գրառումներ կատարում Արամի մասին: Արամը բանակ էր զորակոչվել 2021 թվականին: Մոտ մեկ ամսից ավարտելու էր ծառայությունը: Արամը միայն մի քույր ուներ, տան միակ տղան էր:

Արամ Մանուկյանի՝ սեպտեմբերի 22-ին արված գրառումը՝ ստորև

Դե, հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։

Հիմա հասկանու՞մ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած...

Պետք է ամեն օրդ լիարժեք ապրես. գնաս տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ես վաղվան։ Գրիր ու գրկիր նրան, ում հույս ունես վաղը փողոցում պատահաբար հանդիպել։ Առանց վախենալու նայիր աչքերի մեջ ու որսա քաղցրությունը, ապրիր, լա՞վ...

Պիտի վախենանք ` հետո նո՞ր սիրենք իրար, հա՞։

Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք...

երևի...

Պիտի սիրենք իրար, շատ սիրենք, սիրենք այսօրվա ու վաղվա փոխարեն։ Օգնենք իրար հաղթահարել հոգին ավերող գիշերները, միասին լինենք, ապրենք միասին...

Ստորև՝  կացարանում զոհված զինվորների անունները

Մանուկյան Արամ Արսենի

Ներսիսյան Վոլոդյա Մհերի

Մարտիրոսյան Գոռ Դավիթի

Ասրյան Ռոստոմ Արայիկի

Համբարյան Մուշեղ Վահագնի

Ղարիբյան Տարոն Սեդրակի

Աբազյան Պավլիկ Վարդանի

Սարգսյան Դավիթ Նորայրի

Գրիգորյան Հրաչյա Կարենի

Ավագյան Նարեկ Ռոբերտի

Բարսեղյան Գագիկ Արմանի

Դումիկյան Միշա Կարենի

Կիրակոսյան Հայկ Գաբրիելի

Գևորկով Սերգեյ Կարենի

Դավթյան Համլետ Սպարտակի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին