▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրդեհից փրկված զինվորը մանրամասներ է պատմում

Գեղարքունիքի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած ողբերգական հրդեհի տուժածներից Գարուշը մանրամասներ է պատմում 15 կյանք խլած հրդեհի մասին: «Վեր կացա, ահավոր խառնաշփոթ էր, դոշակս գցեցի գլխիս, փորձեցի կոտրել ննջասենյակի դուռը, չստացվեց: Մի կերպ հասել եմ երկրորդ պատուհանի տակ, այդտեղով ինձ դուրս են հանել»,- ասել է նա:

Ըստ նրա՝ հակահրդեհային կրակմարիչները տանիքում գցած են եղել՝ վաղուց պիտանի չեն եղել կիրառման:

«Ես մարդ չեմ տեսել պառկած, մարդիկ կային վազվզող, նույնիսկ՝ ինձ հրող, բոլորն իրենց ճանփան էին ման գալիս: Բայց ասում են՝ բոլորը պառկած են եղել, 15-ն էլ, ես իմ աչքի տեսածին եմ հավատում, խառնաշփոթ էր»,- պնդել է  Այրվածքաբանության ազգային ինստիտուտում ապաքինվող Գարուշը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին