▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հռոմի պապի ընտրությունների պես պետք է անել. Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի ընտրության մասին

Սահմանադրական դատարանի այսօրվա աշխատակարգային նիստը ընդմիջվել է մինչև վաղը 11:00-ն: 

ՍԴ աշխատակարգային նիստից դուրս գալով՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:

«Ոչինչ չունեմ ասելու: Երբ կունենամ հրապարակային ասելիք, թույլ տվեք ես որոշեմ՝ երբ ասեմ և ինչ ֆորմատով ասեմ»:

Հարցին, թե թե՞ժ էր արդյոք քննարկումը, Թովմասյանը նշեց. «Երևի Հռոմի պապի ընտրությունների պես պետք է անել, երբ վերևից սպիտակ ծուխ լինի, վրան գրված՝ ընտրվել է»:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը տեղեկացրել էր, որ նիստի ընթացքում նախագահի և նախագահի տեղակալի ընտրության հարցը չի քննարկվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին