▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հսկայական հաղթանակ էր. Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանում արված լուսանկարն ու նոր գրառումը

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն սոցիալական ցանցերի իր էջերում միլիոնավոր հետևորդների հետ կրկին կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման վերաբերյալ մտքերով:

Նա հրապարակել է երեխաների հոտ լուսանկարը, որին կից գրել է.

«Այնպիսի հսկայական հաղթանակ էր հայ ժողովրդի համար, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ և երեխաներիս այս լուսանկարն արվել է այս ամիս, Հայաստանում, Ջեքի Նիկերսոնի կողմից»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց ձայների 403 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:

Կարդացեք նաև՝Քիմ Քարդաշյանը տարածել է Նիկոլ Փաշինյանի գրառումը

 Զանգահարեք Կոնգրես և ասեք նրանցոր եկել է գործելու ժամանակըՔիմ Քարդաշյան

Պատմություն կերտեցինքՔիմ և Քլոե Քարդաշյանները՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին